News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ջամայկայի կառավարությունը նախատեսում է բարեփոխումներ իրականացնել մինչև 2025 թվականի հաջորդ համընդհանուր ընտրությունները, որպեսզի կտրվի բրիտանական միապետ Չարլզ III-ի անվանական իշխանությունից և դառնա հանրապետություն, ասել է Ջամայկայի փոխարտգործնախարար Ալանդո Տերելոնգը։

«Մենք հույս ունենք, որ մինչև 2025 թվականը մենք կավարտենք այս բարեփոխումները և կազատվենք բրիտանական միապետից՝ որպես մեր ժողովրդավարության ղեկավարի...»,- ասել է նա Independent թերթին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, այս կերպ իրենք կկարողանան մեծարել իրենց նախնիներին, ովքեր դաժանության ու ստրկության են ենթարկվել Մեծ Բրիտանիայի կողմից։ «Մենք պարտական ​​ենք մեր սահմանադրությունը կազմողներին, մեր ազգային հերոսների կատարած աշխատանքին, որպեսզի Ջամայկան այժմ իսկապես ազատագրված և անկախ լինի», - ավելացրեց նա:

Հանրապետություն դառնալու համար Ջամայկան պետք է սահմանադրության նոր նախագիծ ներկայացնի տեղական խորհրդարանի երկու պալատների հաստատմանը, որից հետո երկրի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե կանցկացվի, հիշեցնում է հրատարակությունը՝ վկայակոչելով իրավական և սահմանադրական հարցերի նախարար Մարլեն Մալահա Ֆորտեին։ 

Ինչպես ավելացնում է Տերելոնգը, Ջամայկան նաև փորձում է հասնել նրան, որ Բրիտանիան հանի վիզային սահմանափակումները կղզու քաղաքացիների համար՝ հաշվի առնելով նրանց պատմական կապերը։ Այսօր այն միակ երկիրն է, որը գտնվում է բրիտանական միապետի պաշտոնական իշխանության ներքո, որի բնակիչները ստիպված են վիզա խնդրել Մեծ Բրիտանիա մուտք գործելու համար: Նախարարի խոսքով՝ այս հարցում նախնական փոխզիջումը կարող է լինել ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչների, գործարարների և կառավարության անդամների համար առանց վիզայի մուտքի թույլտվությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ