News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լեհաստանի դատախազությունը չի հաստատել 2010 թվականին Սմոլենսկի մոտ կործանված նախագահական Ту-154 ինքնաթիռում տեղի ունեցած պայթյունի վարկածը։ Դրա մասին ապրիլի 25-ին զոհվածներից մեկի հարազատին վկայակոչելով հայտնել է PAP գործակալությունը։

«Դատախազության տվյալներով՝ ոչ մի պայթյուն չի եղել, թեև վարկածը դեռ վերջնական չէ»,- գերատեսչությունում զոհվածների ընտանիքի անդամների հետ հանդիպումից հետո ասել է Պավել Դերեշը։

Հանդիպմանը մասնակցած Մալգոժատա Վասսերմանը, որի հայրը զոհվել է Տու-154-ում, պարզաբանել է, որ հետաքննության ներկայացուցիչներն այդպես էլ չեն կարողացել  հստակ նշել ինքնաթիռի կործանման պատճառը։

Լեհաստանի դատախազության պաշտոնական կայքը նշել է, որ աղետի զոհերի հարազատների հետ դատախազների ու քննիչների հանդիպումն ավելի քան երեք ժամ է տևել: Մասնագետների աշխատանքն ավարտական ​​փուլում է, փորձագիտական ​​եզրակացությունը կհրապարակվի օգոստոսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ