News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ապրիլի 25-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի պետքարտուղարության և արտաքին ծրագրերի ենթահանձնաժողովի մեծամասնական կուսակցության (դեմոկրատական) գործավար Ալեքս Քարնսին, աշխատակազմի փորձագետ Էնդրյու Պլատին և պետքարտուղարության օրենսդրական հարցերի բյուրոյի հատկացումների գծով ավագ խորհրդատու Փոլ Ռադեմախերին:

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են NEWS.am-ին, որ նախարարի տեղակալը, բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը, անդրադարձ է կատարել Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին և համագործակցության հեռանկարային ուղղություններին:

Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը և 2024թ. ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպման ընթացքում ձեռբերված պայմանավորվածություններին վերաբերող հարցեր:

ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել է տարածաշրջանում վերջին զարգացումներին՝ ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հանդիպման արդյունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ