News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակի տանիքը այրվում է։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական խմբից երկու կամավոր։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:33-ին, մարվել՝ 03:44-ին։

Այրվել են Չարենցի փողոցի տներից մեկի (մոտ 250 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը մասամբ՝ մոտ 200 քմ և տանը կից ավտոտնակի (30 քմ) և անասնագոմի (մոտ 50 քմ) տանիքների փայտե կառուցատարրերը և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքը (մոտ 140 քմ):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ․․․
Մայիսի 3-6-ին տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը...
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող...
Շիրակի փողոցում «Hyundai Elantra»-ն, «BMW»-ն ու «Opel»-ը հայտնվել են «Գազպրոմ»-ի փորած փոսում
Մայրաքաղաքում «Գազպրոմ Արմենիա»-ի փնթի ու ոչ արդյունավետ աշխատանքի...
Փաստաբանները պնդում են, որ Միկա Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բռնnւթյուն չի գործադրել
Այս դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի...
Հայտնի է՝ ինչու է Նոր Արեշում փլուզում տեղի ունեցել. կառուցապատողը վնասել է ջրատարի հենապատը
Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 57 փողոց 45 հասցեոի հարակից տարածքում...
Ամենաշատ