News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ընտրատեղամասերը սկսել են գործել տեղական ժամանակով ժամը 07:00-ին:

Ընտրությունները Հնդկաստանում ավանդաբար անցկացվում են մի քանի փուլով` պայմանավորված ընտրողների մեծ թվով, ընտրական պաշտոնյաների և քվեարկության մեքենաների տեղակայման սահմանափակ կարողությունների և որոշ շրջաններում անհասանելիության պատճառով: Քվեարկության առաջին օրը՝ ապրիլի 19-ին, անցել է առանց էական միջադեպերի։ Մինչև հունիսի 1-ը կլինի ևս հինգ փուլ։

Ուրբաթ օրը, ինչպես ապրիլի 19-ին, մոտ 160 մլն մարդ կկարողանա քվեարկել։ Ընտրություններ են անցկացվում 13 նահանգներում ու միութենական տարածքներում, որոշվում է խորհրդարանի ստորին պալատի 88 տեղի ճակատագիրը: Խորհրդարանի մանդատների թիվը 543 է։

ԿԸՀ-ն նշում է, որ ուրբաթ օրը եղանակը հանրապետությունում սպասվում է «նորմալ սահմաններում, ուստի ընտրողները կկարողանան իրենց քվեարկությունը հարմարավետորեն իրականացնել»։ Սակայն ընտրատեղամասերում շոգի դեմ հատուկ միջոցներ կձեռնարկվեն, քանի որ սպասվում է, որ մի քանի շրջաններում ջերմաստիճանը կգերազանցի +40 աստիճանը:

Ընտրական հանձնաժողովի աշխատակիցների և ուժային կառույցների տեղաշարժի համար կօգտագործվի 3 ուղղաթիռ, 4 հատուկ գնացք և մոտ 80 հազար մեքենա։ Քվեարկությունը կտևի մինչև ժամը 18:00-ն։

Քվեարկության բոլոր փուլերի արդյունքներով ձայների հաշվարկը պետք է ավարտվի մինչև հունիսի 4-ը։ Ընդհանուր առմամբ, երկրում ընտրելու իրավունք ունի 968,6 մլն մարդ։ Վարչապետ Նարենդրա Մոդիի իշխող կոալիցիան ձգտում է պաշտոնավարել երրորդ ժամկետում: Դրան դեմ է ընդդիմադիր I.N.D.I.A դաշինքը, որը միավորում է 28 ազգային և տարածաշրջանային կուսակցություններ, որոնց հիմնական ուժը Հնդկաստանի ազգային կոնգրեսն է։ Ընտրություններից առաջ անցկացված հարցումները ցույց են տվել իշխող կոալիցիայի հաղթանակի մեծ հավանականություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ