News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Զբոսայգում կառուցվել են նոր ճեմուղիներ, տեղադրվել են նստարաններ, զրուցատաղավարներ և աղբամաններ: Արդիականացվել է լուսավորությա և ոռոգման ցանցը: Ամբողջությամբ սալիկապատվել և նորոգվել է շատրվանային համակարգը:

Ընթացքի մեջ է նաև Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիված հուշահամալիրի վերականգնման աշխատանքները:

Տպել
Ամենաշատ