Պատժամիջոցները չեն կարող կանգնեցնել Մոսկվային. Ժան Կլոդ Յունկեր

Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեն կարող Կրեմլի վրա ազդեցություն թողնել։ Այս մասին գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կոդ Յունկերը։

«Միամտություն է կարծել, թե Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կարող են մեծ ազդեցություն ունենալ Մոսկվայի վրա և լուծել Սիրիայի հարցը։ Մենք փորձում ենք ազդել Ռուսաստանի վրա դիվանագիտության միջոցով։ Շատերն են մասնակցում դրան։ Չեմ ուզում ասել, որ դիվանագիտությունը անատամ վագր է։ Ամեն դեպքում, այն գազան է, որը կարող է կծել այնտեղ, որտեղ պետք չէր», - ասել է Յունկերը։

Անդրադառնալով Եվրոպական պաշտպանության միություն ստեղծելու Եվրոպական հանձնաժողովի առաջարկին՝ Յունկերը նշել է, որ դժվար թե Եվրոպան ապագայում սեփական բանակ ունենա։ Նրա խոսքով՝ բանակի ստեղծման պարագայում այն չի ներգրավվի սիրիական պատերազմին։ «Չեմ կարծում, որ եվրոպացիները ցանկանում են մեռնել Սիրիայում», - ասել է Յունկերը։

Նշենք, որ Եվրախորհրդարանում առաջարկներ էին հնչեցվել Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին։ Պատժամիջոցների հնարավոր կիրառումը կապված է Սիրիայում վերջինիս վարած քաղաքականության հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.