ԱՄՆ Կոնգրեսի շենքում ձերբակալվել է 80 ցուցարար

ԱՄՆ-ի իրավապահ մարմինները Կոնգրեսին պատկանող համալիրի վարչական շենքում ձերբակալել են 80 ցուցարարի։ Այս մասին ասվում է Կապիտոլիումի ոստիկանության հայտարարության մեջ։

«Օրվա երկրորդ կեսին Կապիտոլիումի ոստիկանությունն արձագանքել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի 13 գրասենյակային շենքերում տեղի ունեցող ցույցերի մասին հաղորդագրությանը», - նշվում է հայտարարության մեջ։

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ իրավապահները կոչ են արել դադարեցնել անօրինական ցույցերը, իսկ չհանձնվող ցուցարարները ձերբակալվել են։ «16:30-ի դրությամբ (Երևանի ժամանակով՝ 00:30) արդեն ձերբակալվել էր 80 ցուցարար», - ասվում է հայտաարության մեջ։

Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ ցուցարարները բողոքում էին հանրապետականների՝ առողջության ապահովագրության համակարգում փոփոխություններ կատարելու որոշման դեմ։

Կապիտոլիումի ոստիկանությունն ԱՄՆ-ում անկախ դաշնային իրավապահ մարմին է, որն ապահովում է Կոնգրեսի ավտանգությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.