ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաստատել է հակառուսական նոր պատժամիջոցների մասին օրինագիծը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի, Իրարի և Չինաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագծին. քվեարկության արդյունքները փոխանցում է Ռիա Նովոստի-ն:

Փաստաթղթի օգտին է քվեարկել 419, իսկ դեմ՝ 3 կոնգրեսական: Դրա ընդունման համար անհրաժեշտ էր պալատի 435 անդամների երկու երրորդի հավանությունը: Քվեարկության արդյունքները ցույց են տալիս, որ պալատը հեշտությամբ կարող է հաղթահարել նախագահի վետոն, եթե Սենատի հաստատումից հետո նա հրաժարվի ստորագրել փաստաթուղթը:

Ինչպես նշում է Ռիա Նովոստի-ն, ընդուման դեպքում նոր պատժամիջոցները կարող են դառնալ ամենամասշտաբային և բարդ փաթեթն սկսած 2014 թ.-ից, երբ Ղրիմի, Ուկրաինայի դեպքերի և ԱՄՆ-ի ընտրություններին այսպես կոչված «ռուսական միջամտության» պատճառով սահմանափակող միջոցառումների մի ամբողջ փաթեթ ընդունվեց Ռուսաստանի քաղաքացիների և ընկերությունների դեմ:

Սպիտակ տունը հասկացրել է, որ ընդհանուր առմամբ աջակցում է պատժամիջոցների չեղարկման հարցում պետության առաջնորդի լիազորությունները սահմանափակող փաստաթղթին:

Օրինագիծի մի կետի համաձայն՝ նախագահը պարտավորվում է օրենսդիրների հետ նախօրոք համաձայնեցնել պատժամիջոցների մեղմացումները կամ չեղարկումը: Նախկին սահմանափակող միջոցները, որպես կանոն, ներկայացվում էին նախագահի և ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հրամանների համաձայն:

Կրեմլում հայտարարել են, որ «խիստ բացասաբար են» վերաբերում օրինագծին, իսկ Եվրամիությունում այն անվանել են «Վաշինգտոնի միակողմանի գործողություն»:

Ռիա Նովոստի-ի փոխանցմամբ՝ Բրյուսելը նույնպես բացասաբար է արձագանքել ԱՄՆ-ի ծրագրերին, քանի որ փաստաթղթի կետերից մեկը սահմանափակող միջոցառումներ է ենթադրում ՌԴ-ի էներգետիկ նախագծերի նկատմամբ՝ ներառյալ Եվրոպայի նախագծերը: Ամերիկյան ընկերությունները նույնպես դեմ են այդ կետին, քանի որ օրինագծի հաստատումը կվնասի նաև նրանց շահերին:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Մոսկվան հետևում է Կոնգրեսի՝ պատժամիջոցների մասին նոր օրինագծի քննարկումներին, և հավելել, որ այդ նախաձեռնությունը ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին անհանգստանալու տեղիք է տալիս:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.