Յունքերը հեգնանքով է արտահայտվել Սպիտակ տան աշխատակազմի մասին

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունքերը հեգնանքով է մեկնաբանել աշխատանքի կազմակերպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում, որտեղ վերջին երկու շաբաթվա ընթացքում կադրային փոփոխություններ են իրականացվել. գրում է ՏԱՍՍ-ը:

«Դա հիասքանչ է»,- Politico թերթին տված հարցազրույցի ընթացքում ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ մեկնաբանելով, մասնավորապես, Սպիտակ տան հաղորդակցության հարցերով ղեկավար Էնթոնի Սկարամուչիի հեռացումը: «Մենք ավելի համակարգված ենք աշխատում, քան Թրամփի վարչակազմը, քանի որ ներքին դժվարությունները լուծում ենք անհատական հարցազրույցների միջոցով, այլ ոչ թե մարդկանց աշխատանքից ազատելով»,- հայտարարել է Յունքերը:

Նշենք, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Վաշինգտոնում մի շարք սկանդալային փոփոխություններ են իրականացվել: Հուլիսի 21-ին հայտարարվեց ֆինանսիստ Սկարամուչիին Սպիտակ տան հաղորդակցության հարցերով ղեկավարի պաշտոնին նշանակելու մասին, որին հաջորդեցին մամլո քարտուղար Շոն Սփայսերի և աշխատակազմի ղեկավար Ռեյնս Փրիբասի հրաժարականները: Վերջինիս փոխարինել է Ջոն Քելլին, որը մինչ այդ ղեկավարել է ազգային անվտանգության նախարարությունը: Փոփոխությունների շարքն ավարտվեց Սկարամուչիի հրաժարականով:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.