Պենտագոնը խորհուրդ է տալիս չհետաձգել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները

Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան չեն հրաժարվում անցկացնել հաջորդ շաբաթ նախատեսած միացյալ զորավարժությունները՝ հաշվի չառնելով Փհենյանի և Պեկինի դիրքորոշումն այս հարցի շուրջ։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Պենտագոնի աղբյուրներին։

«Իմ խորհուրդն է մեր ղեկավարությանը՝ չհետաձգել զորավարժությունները։ Դրանք անհրաժեշտ են մեր զինծառայողների մարտունակությունը պահանելու և մեր անվտանգությունն ապահովելու համար։ Քանի դեռ առկա է Հյուսիսային Կորեայից եկող սպառնալիքը, մենք պետք է պահպանենք պատրաստվածության մեր բարձր մակարդակը, որպեսզի կարողանանք անհրաժեշտության դեպքում արձագանքել», - հայտարարել է ԱՄՆ-ի Զինված ուժերի շտաբի պետերի միացյալ հանձնաժողովի նախագահ Ժոզեֆ Դենֆորդը։

Ամենամյա զորավարժություններին, որոնք ծրագրված է մեկնակել առաջիկա երկուշաբթի՝ օգոստոսի 21-ին, ներգրավված են լինելու տասնյակ հազարավոր ամերիկացի և հարավկորեացի զինծառայողներ։ Փհենյանն արդեն հայտարարել է, որ այդ զորավարժությունները դիտարկում է որպես պատերազմի նախապատրաստութուն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Փհենյանը հայտարարել էր խաղաղօվկիանոսյան Գուամ կղզում ամերիկյան ավիաբազային հրթիռային հարված հասցնելու պատրաստակամության մասին: Կիմ Չեն Ընի հրամանի դեպքում՝ հյուսիսկորեական զինվորականները կարձակեն մայիսի 14-ին փորձարկված միջին հեռահարության «Հվասոն-12» բալիստիկ հրթիռը:

Օգոստոսի 13-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ բացի դիվանագիտական և տնտեսական միջոցառումներից՝ Վաշինգտոնը պատաստ է ուժ կիրառել Հս. Կորեայի կողմից եկող միջուկային սպառնալիքը վերացնելու համար:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.