Ճապոնիան արտակարգ զգուշացման համակարգի փորձարկում է իրականցրել՝ Հյուսիսային Կորեայի հրթիռային սպառնալիքների ֆոնին

Ճապոնիայում իրականցավել են J-Alert արտակարգ զգուշացնող համակարգերի օգտագործման դասընթացներ՝ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային արձակմանն արագ արձագանքելու համար: Հատուկ հեռարձակման ալիքների միջոցով փորձնական նախազգուշացում է տարածվել Հոնսյու կղզու հարավարևմտյան հատվածի 202 քաղաքներում և գյուղերում. այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Զորավարժություններն անցկացվել են Տյուգոկո շրջանում և Սիկոկու կղզում. սրանք այն տարածքներն են, որոնց վրայով, Փհենյանի փոխանցմամբ, թռչելու են Գուամ ուղղված հյուսիսկորեական հրթիռները: Զորավարժություններին ընդհանուր առմամբ ինը նահանգ է մասնակցել:

Զգուշացնող համակարգերի ստուգումը հիմնականում հաջող է անցել: Սակայն, Kyodo գործակալության փոխանցմամբ, որոշ շրջաններում վտանգի զգուշացման մասին հաղորդագրությունը հնարավոր չի եղել կարդալ. խափանման պատճառներն այժմ ստուգվում են:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, նախորդ զորավարժությունների ընթացքում ստուգվել է միայն համակարգի աշխատունակությունը, սակայն բնակչության տարհանում չի իրականացվել:

Կորեական թերակղզում իրավիճակը ծայրահեղ լարված  է մնում՝ Փհենյանի միջուկային ծրագրի զարգացման պատճառով: Անցյալ շաբաթ Փհենյանի և Վաշինգտոնի կողմից մի շարք սուր հայտարարություններ են հնչել, որը հանգեցրել է հակամարտության սրման նոր փուլի:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.