ԱՄՆ-ը խաթարում է Սիրիայում խաղաղության գործընթացը․ ՌԴ ՊՆ

Սիրիայում ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներից մոտ 600 ահաբեկիչ կարողացել է ներխուժել անվտանգության հարավային գոտի։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Հաշվի առնելով նման լուրջ ուժեղացումը, ԱՄՆ-ի թողտվությամբ կենդանի ուժի և դեղորայքների պահուստի ձևավորումը՝ պարտադիր չէ մասնագետ լինել հասկանալու համար, որ փորձ է կատարվում խափանել խաղաղության համաձայնագիրը՝ այս անգամ արդեն անվտանգության հարավային գոտում», - ասել է Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ խաղաղության գործընթացի նկատմամբ նման դիվերսիայի համար պատասխանատու է բացառապես ամերիկյան կողմը։

ՊՆ ներկայացուցիչը պատմել է նաև տարօրինակ դեպքի մասին՝ կապված անվտանգության հարավային գոտի եկած ահաբեկիչների հետ։ Նրանք հումանիտար օգնություն են ստացել «Ջեբաթ ալ-Նուսրա» խմբավորման վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում։

«Ահաբեկիչների 600 հոգանոց խումբն անվտանգության հարավային գոտի է ներխուժել հոկտեմբերի 2-ին և 3-ին։ Տարօրինակ պատահականությամբ՝ նրանց հետ գրեթե միաժամանակ անվտանգության գոտի է հասել ավտոշարասյուն՝ բեռնված տեղի բնակչության համար նախատեսված դեղորայքով և սննդամթերքով», - ընդգծել է ռուս գեներալը՝ հավելելով, որ հումանիտար ողջ օգնությունը բեռաթափել են նոր ժամանած ահաբեկիչների մոտ։

Ամերիկյան կողմը դեռ բացատրություն չի տվել, թե ինչպես են հարյուրավոր ահաբեկիչներ կարողացել դուրս գալ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից։ Նրանք նույնիսկ փորձել են փակել Դամասկոս-Դեր Զոր ավտոճանապարհը, որով էլ անցնում է սիրիական բանակի և բնակչության համար անհրաժեշտ պարագաների մատակարարումը։ 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.