ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն Կոնգրեսին կփոխանցի Թրամփի մասին փաստաթղթերի փաթեթը

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն համաձայնել է Կոնգրեսին հանձնել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կոմպրոմատներ պարունակող փաստաթղթերի փաթեթը։ Այս մասին հայտնել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փալ Ռայանը։

«Նրանք (ՀԴԲ-ն, - խմբ․) մեզ հայտնել են, որ կկատարեն փաստաթղթերի փոխանցման մասին մեր հարցումը», - հայտնել է Ռայանը։

Հոկտեմբերի 25-ին Reuters լրատվականին տված հարցազրույցում Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է, որ իրենք Հետաքննությունների դաշնային բյուրոյին դիմել են նշված փաստաթղթերը ստանալու հարցով։

«Մենք վաղուց ենք դիմել փաստաթղթերը ստանալու համար, սակայն ոչ մի պատասխան չէր ստացվում։ Արդարադատության նախարարությունը և ՀԴԲ-ն պետք է անհապաղ կատարեն մեր պահանջը», - ասել է խոսնակը։

Այդ փաստաթղթերում, մասնավորապես, նշված է, որ ռուսական հետախուզությունը տեղեկություններ ունի Թրամփի ֆինանսական և անձնական «մութ աշխարհի» մասին։ Անձամբ Թրամփն այս լուրերը համարել է բացարձակ կեղծիք և «քաղաքական վհուկների որսի» օրինակ։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Թրամփի դեմ կոմպրոմատներ ունենալու թեման Կրեմլում փակված է, իսկ այդպիսի կեղծ լուրերը «ուշադրության արժանի չեն»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.