Ավստրիայի կանցլերը խոստացել է կամուրջներ կառուցել Արևմուտքի և Արևելքի միջև

Ավստրիան, լինելով Եվրոպական Միության անդամ, ցանկանում է նպաստել Արևմուտքի և Արևելքի միջև համագործակցության զարգացմանը։ Այս մասին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ բանակցություննեց հետո հայտարարել է Ավստրիայի նորանշանակ կանցլեր Սեբաստիան Կուրցը։

«Ավստրիան Եվրոպայի սրտում է։ Մենք ցանկանում ենք դառնալ Արևմուտքի և Արևելքի միջև կամրջի շինարարները և զարգացնել համգործակցությունը։ Ես ուրախ եմ առաջիկա տարիներին մեզ սպասող աշխատանքով», - ասել է Կուրցը։

Կանցլերը նշել է նաև, որ Ավստրիան «եվրոպական պետություն է և ցանկանում է ակտիվ մասնակցություն ունենալ Եվրոպայի կառուցմանը»։ Նա ընդգծել է նաև, որ առաձնահատուկ ուշադրություն է դարձնելու ապօրինի ներգաղթին։

Հանդիպմանը Յունկերն իր գոհունակությունն է հայտնել, որ Կուրցն իր առաջին արտասահմանյան այցը կատարել է հենց Բրյուսել։ Նա նշել է, որ Ավստրիայի իշխող կուսակցության ծրագիրը գրեթե 100%-ով բավարարում է իրեն։

Հիշեցնենք, որ Ավստրիայի նոր կառավարությունը, որը կազմվել է Ավստրիայի պահպանողական կուսակցության և աջակողմյան քաղաքական կողմնորոշում ունեցող՝ Ավստրիայի ազատության կուսակցության անդամներից, իր աշխատանքն սկսել է երկուշաբթի՝ դեկտեմբերի 18-ին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.