Շվեդիայում նվազում է ՆԱՏՕ-ին անդամակցելուն կողմ հանդես եկողների թիվը

Շվեդիայում ՆԱՏՕ-ին անդամակցելու կողմնակիցների թիվը գնալով նվազում է։ Այս մասին են վկայում Ipsos սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները։

Եթե մեկ տարի առաջ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելուն դեմ էին հարցվածների 40%-ը, ապա 2017 թ․ դեկտեմբերիին արդեն այդ թիվն աճել է՝ հասնելով 44%-ի։ Թագավորության՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն կողմ է հարցվածների միայն 31%-ը։ 2016 թ․ համեմատ այս թիվը նվազել է 4 տոկոսային կետով։

«Անցկացվող հետազոտությունները ցույց են տալիս, որ Շվեդիայում ՆԱՏՕ-ին անդամացությանը կողմ հանդես եկողների թիվն անշեղորեն նվազում է։ Սրան զուգընթաց աճում է հակառակ կարծիք ունեցողների թիվը։ Արդեն նկատելի է դառնում Շվեդիայի բնակչության բացասական վերաբերմունքը Դաշինքին», - նշում է Ipsos սոցիոլոգիական կենտրոնի մասնագետը։

Հատկանշական է նաև, որ Շվեդիայում երկրի զինված ուժերի նկատմամբ վստահություն ունի հարցվածների ընդամենը 14%-ը (2016 թ․ դեկտեմբերին այս ցունանիշը կազմում էր 10%, - խմբ․)։ Հարցվածների կեսից ավելին (51%) կասկածում է, որ ներխուժման դեպքում երկրի զինված ուժերն ի վիճակի են դիմակայել հակառակորդին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.