Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի մոտակայքում գտնվող օբյեկտին․ SANA
Սիրիայի Զինված ուժերի հրամանատարությունը պնդում է, որ այսօր՝ փետրվարի 7-ին, Իսրայելի ռազմաօային ուժերը «երկիր-երկիր» տեսակի մի քանի հրթիռ են արձակել Դամասկոսի մոտակայքում գտնվող Ջեմրայա շրջանի օբյեկտների ուղղությամբ։ Այս մասին գրում է SANA գործակալությունը։
«Փետրվարի 7-ին թշնամական Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի օդային տարածքից մի քանի հրթիռ են արձակել։ Մեր հակաօդային պաշտպանության ուժերը կարողացել են չեզոքացնել դրանց մեծ մասը», - հաղորդել են սիրիական բանակի հրամանատարությունից։
Ավելի վաղ Syria al-An լրատվականը հաղորդում էր, որ սիրիական ՀՕՊ համակարգերը կարողացել են չեզոքացնել իսրայելական «երկիր-երկիր» տեսակի հրթիռները մինչև դրանք կխոցեին Ջեմրայա շրջանում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Դամասկոսը հրթիռային այս հարձակումները «համարում է Իսրայելի կողմից ագրեսիվ գործողություն և աջակցություն ահաբեկիչներին, որոնց դեմ էլ պայքարում է սիրիական բանակը»։