Սիրիացի զինվորականները Արևելյան Գուտայում հայտնաբերել են ստորգետնյա թունելներ և բունկերներ (տեսանյութ)

Սիրիայում՝ Արևելյան Գուտայի մի քանի բնակավայրերում, հայտնաբերվել են ստորգետնյա բունկերներ, որտեղ կան հանրակացարաններ և ժամանակակից բժշկական տեխնիկայով հագեցած բուժկետեր։

ՍԱՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ բնակավայրերը, որոնք որպես հենակետ էին ծառայում Դամասկոսը գրոհող ծայրահեղական խմբավորումների համար, միմյանց են կապվել թունելներով։ Հատկանշական է, որ այդ թունելներից շատերի բարձրությունը եղել է 6 մետր, ինչը թույլ է տվել ահաբեկիչներին այդտեղով տեղափոխել բեռնատարներ և զինտեխնիկա։

Ռազմական փորձագետ Ամին Հոթեյթայի խոսքով՝ Դամասկոսի մոտակայքում գտնվող Հարասթա և Դումա քաղաքներն իրար կապող ստորգետնյա ճանապարհների ընդհանուր երկարությունը 35 կիլոմետր է։ Մասնագետի կարծիքով՝ ծայրահեղական խմբավորումները կարողացել են երկար տարիներ Դամասկոսի տակ ճամբարներ ունենալ շնորհիվ իրենց արտասահմանյան հովանավորների օգնության։

Բացի զինամթերքի պահեստներից զինյալներն ունեցել են սնունդ և դեղորայք։ Օրեր առաջ սիրիացի զինվորականները ահաբեկիչներից ազատագրված Զամալկա շրջանում զննության ժամանակ հայտաբերել էին պահեստանման տարածքներ։

ՍԱՆԱ-ի փոխանցմամբ՝ Արևելյան Գուտան լքելուց առաջահաբեկիչներն այրել են բունկերներում իրենց գրասենյակները, որպեսզի ոչնչացվեն արտաքին հովանավորության մասին ապացույցները։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5090774

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.