ԱՄՆ-ը և դաշնակիցները հրթիռակոծել են Սիրիան

Այսօր՝ ապրիլի լույս 14-ի գիշերը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան  ավելի քան 100 հրթիռ են արձակել Սիրիայի ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա։ Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ հարվածները հասցվել են ինչպես օդից և ծովից։ Օգտագործվել են թևավոր, ինչպես նաև՝ «երկինք-երկիր» տեսակի հրթիռներ։

Սիրիայի ԶՈւ Գլխավոր շտաբից հայտնել են, որ արձակվել է 110 հրթիռ։

Սպիտակ տունը այս քայլն արդարացրել է՝ հիշեցնելով Դումայում  ենթադրյալ քիմիական հարձակումը, ինչպես նաև Սերգեյ Սկրիպալի թունավորման գործը։

Հատկանշական է, որ ամերկացի մի շարք գործիչներ Թրամփի այս քայլը որակել են որպես հակաօրինական և հակասահմանադրական։ Նրանք նշել են, որ Թրամփը հարվածներ հասցնելու մասին որոշումը կայացրել է առանց օրենսդիրների հավանության՝ այդպիսով խախտելով ԱՄՆ սահմանադրության առաջին հոդվածը, ըստ որի՝ պատերազմ սկսելու թույլտվութունը նախագահը պետք է ստանա Կոնգրեսից։

Աղբյուր՝  https://ria.ru/syria/20180414/1518626659.html?referrer_block=index_main_2

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.