Թուրքիան և ԱՄՆ-ը համաձայնեցնում են իրենց գործողությունները Սիրիայի հյուսիսում․ Սթոլթենբերգ

ԱՄՆ-ը և Թուրքիան համաձայնեցնում են իրենց գործողությունները Սիրիայի հյուսիսում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

«Անկարա կատարած իմ այցի ընթացքում հստակորեն հայտարարվել է, որ ԱՄՆ-ը և Թուրքիան սերտ կապի մեջ են և համաձայնեցնում են իրենց գործողությունները, որպեսզի Սիրիայի հյուսիսում հնարավորինս խուսափեն անցանկալի խնդիրներից», - լրագրողների հետ զրույցում նշել է Սթոլթենբերգը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամների միջև Սիրիայի հարցում առկա է տարաձայնություն։

«Մենք որոշ հարցեր ենք քննարկել Դաշինքի ներսում, և անհամաձայնություն է նկատվել, մասնավորապես, Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի հարցում», - ընդգծել է ՆԱՏՕ-ի գխավոր քատուղարը։

Հիշեցնենք, որ Բրյուսելում ընթանում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների գագաթնաժողովը։

Աղբյուր՝  https://ria.ru/syria/20180427/1519566051.html

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.