Եվրամիության և Բալկանյան երկրների առաջիկա գագաթնաժողովին չի քննարկվելու միության կազմի ընդլայնման հարցը․ Մոգերինի

Եվրոպական Միության և Բալկանյան թերակղզու երկրների միջև գագաթնաժողովը տեղի է ունենալու մայիսի 17-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Այս մասին միության անդամ երկրների պաշտպանության նախարարների ոչ ֆորմալ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արտաքին գործերի և անվտանգության քաղաքաղականության հարցերով գլխավոր եվրահանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։

Մոգերինիի խոսքով՝ մայիսի 17-ին կայանալիք գագաթնաժողովը չի վերաբերվելու Եվրամիության կազմի ընդլայնմանը։

«Չնայած գագաթնաժողովը չի վերաբերվելու միության կազմի ընդլայնմանը, այնուամենայնիվ, շատ ուրախալի է, որ այս տարածաշրջանի երկրները կարևորում են Եվրոպայի հետ հեռանկարները», - նշել է Մոգերինին։

Արտաքին գործերի և անվտանգության քաղաքաղականության հարցերով գլխավոր եվրահանձնակատարը կարծում է, որ առաջիկա գագաթնաժողովը ցույց կտա, որ Եվրոպական Միությունը և Բալկանյան երկրները պատրաստ են միասին աշխատել և ունենալ ընդհանուր ապագա։

Ներկայում ԵՄ անդամ դառնալու թեկնածու է համարվում 5 երկիր՝ Չեռնոգորիան, Թուրքիան, Սերբիան, Ալբանիան և Մակեդոնիան։

Նախորդ տարվա նոյեմբերի սկզբին Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ Սերբիան և Չեռնոգորիան կարող են ԵՄ անդամ դառնալ 2025 թվականին։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5178501

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.