Շվեդիայի ակադեմիան հրաժարվել է այս տարի հանձնել գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը

Շվեդիայի գիտությունների ակադեմիան, որը Նոբելյան մրցանակ է շնորհում գրականության ոլորտում, որոշել է ընթացիկ և հաջորդ տարվա մրցանակները հանձնել 2019 թվականին։ Այս մասին ասվում է հաստատության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

«Այսօր Շվեդիայի ակադեմիան հայտարարել է, որ գրականության ասպարեզում այս տարվա Նոբելյան մրցանակակրի անունը կհրապարակվի հաջորդ տարի՝ 2019 թ․ դափնեկրի հետ միասին։ Շվեդիայի ակադեմիան նախկինում 7 անգամ (1915 թ․, 1919 թ․, 1925 թ․, 1926 թ․, 1927 թ․, 1936 թ․, 1949 թ․) որոշել էր չհանձնել Նոբելյան մրցանակ», - ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս որոշումը կայացվել է ակադեմիայի անդամների թվի նվազման և ամբողջ աշխարհում դրա նկատմամբ վստահության պակասի ֆոնին։

«Դափնեկրի ընտրության հարցը որոշվելու է տարվա ընթացքում։ Ինչպես և նախկինում, ակադեմիային ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի վերականգնի ուժերը և իր գործունեության նկատմամբ հեղինակությունը», - նշված է հաղորդագրության մեջ։

Համաձայն սահմանված կանոնների՝ ակադեմիայում նոր անդամների գրանցման համար անհրաժեշտ է քվորում՝ բաղկացած 12 մարդուց։ Նոբելյան մրցանակի շնորհման համար անհրաժեշտ է ակադեմիայի 8 անդամների մեծամասնության ձայները։

Բարձրացած սկանդալից հետո ակադեմիայում մնացել է 11 գրականագետ։ Նոբելյան հիմնադրամից նշում են, որ նման քիչ քանակությամբ անդամների առկայությունը վիճելի է։

Աղբյուր՝  http://tass.ru/kultura/5176040

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.