ՌԴ հատուկ ծառայությունները Ղրիմում բացահայտել են ծայրահեղական խմբավորում

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմում բացահայտել է ծայրահեղական խմբավորման, որը ստեղծել է ուկրաինական Ռադայի պատգամավոր Մուստաֆա Ջեմիլևի օգնականը։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն։

Նշվում է, որ խմբավորումը ծրագրել է հանցագործություններ կատարել՝ նպատակ ունենալով «ճնշել Ղրիմի թաթարների ռուսամետությունը»։

Խումբը ձևավորվել է Խարկովում։ Խմբի կազմում են եղել պատգամավոր Էրոլ Վալիևի օգնականը և բռնցքամարտիկներ Ստեշենկով և Տրետյակովը։

Ռիա Նովոստի-ն հիշեցնում է, որ հունվարին ծայրահեղականներն այրել էին Ղրիմի թաթաների մուֆթի Էմիրալ Ալբաևի տունը։

Յուրաքանչյուր գործողության համար նրանց խոստացվել է հինգ հարյուր հազար ԱՄՆ դոլար։

Հարուցվել է քրեական գործ ծայրահեղական խմբավորում ստեղծելու և մարդկանց հավաքագրելու հոդվածներով։ Վելիևի և Տրետյակովի նկատմամբ հայտարարվել է դաշնային հետախուզում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.