Ադրբեջանը Բելառուսից գնել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր

Երեկ՝ հունիսի 11-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է մի զորամասի բացման արարողությանը, որտեղ ցուցադրվել են «Պոլոնեզ» կոչվող համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը: Այս մասին, ինչպես գրում է Lenta-ն, հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ այս համակարգի առավելագույն հեռահարությունը 300 կիլոմետր է, հրթիռի քաշը՝ 780 կիլոգրամ, մարտագլխիկի քաշը՝ 140 կիլոգրամ, խոցման ճշգրտությունը՝ 80 մետր (շրջանագծով)։

«Պոլոնեզ»-ի թռիչքի առավելագույն արագությունը կազմում է 310 մետր վայրկյան։ Շահագործման ժամկետը 10 տարի է։

Այս զինատեսակի մատակարարման մասին հաղորդվում էր նաև ավելի վաղ։ Դեռ ապրիլին ռուսական «Կոմերսանտ» թերթը հայտում էր, որ Ադրբեջանը պատրաստվում է Բելառուսից գնել «Պոլոնեզ» համազարկային կրակի տասը համակարգ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.