ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել սիրիական բանակի դիրքերին

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցրել սիրիական բանակի՝ Բու Քեմալ քաղաքի հարավարևելքում գտնվող  դիրքերին։

Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով սիրիական ՍԱՆԱ գործակալությանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հարվածների հետևանքով գրանցվել են զոհեր և վիրավորներ։ Նրանց թվի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.