ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ԵՄ-ին և Կանադային կոչ է արել ավելացնել ռազմական ծախսերը

ԵՄ անդամ երկրները և Կանադան պետք է մինչև 2024 թ․ ավելացնեն իրենց ռազմական ծախսերը՝ հասցնելով 266 միլիարդ դոլարի։ Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

«ԵՄ անդամ երկրները և Կանադան պետք է մինչև 2024 թ․ ավելացնեն պաշտպանական ծախսերը և հասցնեն այն 266 միլիարդ դոլարի», - ասել է Սթոլթենբերգը՝ հավելելով, որ 2019 թ․ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն իրենց ռազմական ծախսերը հասցնելու են ռեկորդային չափի։

Նա ընդգծել է, որ ծախսերի ավելացումը չի կատարվելու Վաշինգտոնին հաճոյանալու համար։

«ԵՄ անդամ երկրները և Կանադան պետք է ավելացնեն պաշտպանական ծախսերը ոչ թե ԱՄՆ-ին դուր գալու, այլ սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Սա անհրաժեշտություն է։ Ուժեղ ՆԱՏՕ-ն լավ է թե Եվրամիության, թե ԱՄՆ-ի համար», - նշել է Սթոլթենբերգը։

Նրա կարծիքով՝ Դաշինքի անդամները պետք է նվազագույնի հասցնեն ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև առևտրային պատերազմի ազդեցությունը ՆԱՏՕ-ի վրա։

«ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները պետք է ավելացնեն իրենց ռազմական ծախսերը, իսկ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նվազագույնի հասցնենք ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև առկա տարաձայնությունների ազդեցությունը», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5361790

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.