ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան Սիրիայում ավիահարվածներ է հասցրել խաղաղ բնակչությանը

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի Դեր Զոր նահանգի Էս Սուսա բնակավայրի խաղաղ բնակչությանը, ինչի հետևանքով գրանցվել են զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը։

«Միջազգային կոալիցիայի ավիացիան հարվածներ է հասցրել խաղաղ բնակչության խմբի, որը Իսլամական պետության գրոհից հետո փախչում էր անապատի ուղղությամբ։ Տեղի ունեցածի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ», - գրում է ՍԱՆԱ-ն։

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Սիրիայում գործում է առանց պաշտոնական Դամասկոսի թույլվության և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի։

Աղբյուր՝  https://ria.ru/syria/20180722/1525077950.html?referrer_block=index_main_1

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.