ՌԴ հատուկ ծառայությունները ձերբակալել են ԻՊ մի խումբ ահաբեկիչների

Նորիլսկում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության, ներքին գործերի նախարարության և Ռոսգվարդիայի աշխատակիցները ձերբակալել են մի խումբ ահաբեկչների, որոնք փորձել են հավաքագրել շրջանի բնակչությանը։ Այս մասին հայտնում է ԱԴԾ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ձերբակալված խումբը կենտրոնացած է հիմնականում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գաղափարախոության վրա։ Խմբի անդամները փորձել են տեղի բնակչությանը ներքաշել զինված հակամարտությունների մեջ՝ նրանց դրդելով ահաբեկչական գործողությունների։

«Բացի այդ, տեղեկություններ են ստացվել, որ խմբի ղեկավարները մտադրություն են ունեցել միանալ Սիրիայում և Աֆղանստանում գործող ահաբեկչական խմբավորումներից մեկին», - ասվում է ԱԴԾ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ձերբակալվածների մոտից հայտնաբերվել են կապի միջոցներ, որոնցով համակարգվել են խմբի աշխատանքները, ինչպես նաև ծայրահեղական գրականություն և բանկային քարտեր։

Հարուցվել է քրեական գործ ահաբեկչական գործունեություն ծավալելու հատկանիշներով։ Ձերբակալվածներից մի քանիսն արդեն տվել են խոստովանական ցուցմունքներ։

Աղբյուր՝  https://ria.ru/incidents/20180822/1526980847.html

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.