Չեխիայի նախագահը կոչ է անում չեղարկել հակառուսական պատժամիջոցները

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կոչ է անում չեղարկել հակառուսական պատժամիջոցները։ Ինչպես նշում է CTK գործակալությունը, Զեմանը նման հայտարարությամբ հանդես է եկել Չեխիայում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական այլ ներկայացուցչությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպմանը։

«Հակառուսական պատժամիջոցներից տուժում է երկու կողմն էլ։ Սա վերաբերվում է ցանկացած տեսակ պատժամիջոցի», - ընդգծել է Զեմանը։

Չեխիայի նախագահը հավելել է, որ պատժամիջոցների անարդյունավետության օրինակ է ԱՄՆ-ի գործողությունները Կուբայի դեմ։ Նա հիշեցրել է, որ ամերիկացիները տասնյակ տարիներ շարունակ փորձել են սանկցիաների միջոցով փոխել քաղաքական կարգն այս երկրում, սակայն իրենց մոտ ոչինչ չի ստացվել։

Միլոշ Զեմանը կարծում է, որ հակառուսական պատժամիջոցները վնասում են ոչ միայն Մոսկվային, այլև՝ Եվրամիությանը։ Նրա կարծիքով՝ ԵՄ-ը չպետք է պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի նկատմամբ։

Չեխիայի նախագահը հավաստիացրել է, որ երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշը այս հարցում համակարծիք է իր հետ։ Զեմանը հիշեցրել է, որ իր դիրքորոշումը կիսում են նաև Հունգարիայի, Ավստրայի, Սլովակիայի և Իտալիայի ազդեցիկ քաղաքական գործիչները։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5504387

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.