Պալմիրայում բախումներ են սկսվել Սիրիայի կառավարական ուժերի և ահաբեկիչների միջև

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Պալմիրայի հարավարևելքում բախումներ են սկսվել Սիրիայի կառավարական ուժերի և ահաբեկիչների միջև։ Այս մասին հայտնում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը։

«Այսօր՝ առավոտյան 05:00-ի սահմաններում, Պալմիրայից 36 կմ հեռու բախումներ են սկսվել Սիրիայի կառավարական ուժերի և ահաբեկիչների դիվերսիոն խմբավորումների միջև։ Վերջիններս փորձել են Էթ Թանֆ բնակավայրով ներխուժել Պալմիրա», - ասվում է տարածված հայտարարության մեջ։

Ռուս զինվորականների փոխանցմամբ՝ երկու զինյալ սպանվել է, ևս երկուսը գերի են ընկել և այժմ ցուցմունք են տալիս։ Նրանց պատմել են, որ պատրաստվում էին մի շարք ահաբեկչություններ իրականացնել Պալմիրայում և ապահովել գլխավոր ուժերի մուտքը այս բնակավայր։

Գերիներից մեկը պատմել է, որ իրենց խմբավորմանը վերապատրաստել են ամերիկացի ռազմական մասնագետները, իսկ իրենց զենքերը և զինամթերքը մատակարարվել է ամերիկյան ռազմաբազայից։

Պալմիրան հնագույն քաղաքակրթության ամենահարուստ կենտրոններից մեկն է։ Այն ահաբեկիչների վերահսկողության տակ է եղել 2015 թ․ մայիսից։ Սիրիական բանակը ռուսական ռազմաօդային ուժերի օգնությամբ քաղաքն ազատագրել է 2016 թ․ մարտի վերջին։ Նույն թվականի դեկտեմբերի կեսին ահաբեկիչները կրկին իրենց վերահսկողության տակ վերցրին Պալմիրան, իսկ արդեն 2017 թ․ մարտին դուրս շպրտվեցին այստեղից։

Աղբյուր՝  https://ria.ru/syria/20180901/1527653612.html?referrer_block=index_main_1

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.