Ադրբեջանը Ռուսաստանից կգնի 5 միլիարդ դոլարի զինամթերք

Արդեն ստորագրվել են Ռուսաստանից Ադրբեջան շուրջ 5 միլիարդ դոլար արժողությամբ զինամթերքի մատակարարման մասին պայմանագրերը, և այս թիվը կարող է աճել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք այսօր քննարկել ենք նաև ռազմատեխնիկական ոլորտում հետագա համագործակցության հարցը։ Այն ունի արդեն մեծ ավանդույթներ։ Պայմանագրերը, որոնք կնքվել են Ռուսաստանի և Ադրեջանի միջև Մոսկվայից գնած ռազմամթերքի վերաբերյալ, գերազանցում է 5 միլիարդ դոլարը։ Այս թիվը միտված է աճելու։ Ադրբեջանը շարունակում է արդիականացնել զինված ուժերը, իսկ Ռուսաստանը համարվում է զինամթերքի աշխարհի խոշորագույն արտադրողը և մատակարարը», - Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է Իլհամ Ալիևը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.