Դամասկոսը պատրաստ է ահաբեկիչների մասին տվյալներ տրամադրել Եվրամիությանը․ Սիրիայի ԱԳ նախարար

Դամասկոսը պատրաստ է տվյալներ տրամադրել Եվրամիությանը ահաբեկիչների մասին, որոնք կարող են Սիրիայից գնալ եվրոպական երիրներ, եթե, իհարկե, Բրյուսելը փոխի իր քաղաքականությունը Դամասկոսի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլեմը։

«Եվրամիությունը տառապում է միգրացիայի խնդրից, իսկ Սիրիան կարող է օգնել այդ խնդրի լուծման հարցում։ ԵՄ-ին պետք է Սիրիայից գնացած ահաբեկիչների մասին տվյալների բազա։ Մենք ունենք այդ տվյալները, սակայն այն անվճար չենք տրամադրի, քանզի այդ երկրները պետք է ուղղեն իրենց սխալները Սիրիայի նկատմամբ», - ասել է Մուալլեմը։

Միգրացիայի միջազային կազմակերպության տվյալների համաձայն՝ 2018 թ․ սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա գնացած միգրանտների թիվն անցնում է 60 հազարից։ Նրանցից ավելի քան 1500-ը զոհվել կամ անհետ կորել է։ Ավելի քան 24,6 հազար ներգաղթյալի ընդունել է Իսպանիան, շուրջ 19 հազարի՝ Իտալիան, 16,5 հազարի՝ Հունաստանը, շուրջ 250-ի՝ Մալթան և ավելի քան 100-ի՝ Կիպրոսը։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Միջերկրական ծովով Եվրոպա է անցել 177 հազար ներգաղթյալ, իսկ 2016 թվականին՝ 263 հազար։

Աղբյուր՝  https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5516372

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.