ԱՄՆ ռազմաօդային ուժերը ֆոսֆորային զենք են կիրառել Սիրիայում

Սեպտեմբերի 8-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերը ֆոսֆորային զենքով հարվածներ են հասցրել Սիրիայի Դեր Զոր նահանգի Հաջին բնակավայրին։ Այս մասին հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Վլադիմիր Սավչենկոն։

«2018 թ․ սեպտեմբերի 8-ին ամերիկյան ռազմաօդային ուժերի երկու F-15 ինքնաթիռներ ֆոսֆորային պայթուցիկ նյութի կիրառմամբ գրոհել են Դեր Զոր նահանգնի Հաջին բնակավայրը։ Հարվածների հետևանքով հրդեհներ են բռնկվել», - ասել է Սավչենկոն՝ հավելելով, որ զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները դեռևս ճշտվում են։

Սիրիայում հակամարտող կողմերի հաշտeցման ռուսական կենտրոնի ղեկավարը հիշեցնում է, որ 1949 թ․ ժնևյան կոնվենցիան արգելում է կիրառել սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքեր։

Սավչենկոյի խոսքով՝ չնայած ռազմական գործողությունների դադարի ռեժիմի հաստատմանը, վերջին ժամանակներում բավական շատացել են անօրինական զինված խմբավորումների կողմից հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերը մասնավորապես Լաթաքիա, Համա նահանգներում և Հալեպի հարավարևելյան շրջաններում։

Աղբյուր՝  https://tass.ru/armiya-i-opk/5542301

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.