Թրամփը հրաժարվել է պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային Հոսք-2» ծրագրի դեմ

Գերմանիայի իշխանությունները սպառել են «Հյուսիսային Հոսք-2» գազատարի համար նախատեսված բոլոր միջոցները, ընդ որում Միացյալ Նահանգները չի պատրաստվում պատժամիջոցներ սահմանել այդ ծրագրին մասնակցող ընկերությունների դեմ։ Այս մասին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք չենք պատրաստվում դա անել։ Մենք պարզապես մտածում ենք, որ ցավոք, գերմանացիները միլիարդավոր դոլարներ են վճարում ռուսական էներգառեսուրսների համար։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ գերմանացիներին դա դուր չի գալիս», - ասել է ԱՄՆ առաջնորդը։

Դուդան, իր հերթին հույս է հայտնել, որ Թրամփը կկանգնեցնի գագատարի կառուցումը։

«Որոշումն ԱՄՆ նախագահի ձեռքում է։ Հույս ունեմ, որ պարոն նախագահը կընդունի այդ որոշումը», - ասել է Լեհաստանի նախագահը։

Ավելի վաղ Bloomberg լրատվականը, հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղարի օգնականին, հայտնում էր, որ «Հյուսիսային հոսք-2» ծրագրի հետագա զարգացման դեպքում Վաշինգտոնը պատրաստ է դիտարկել «պատժամիջոցերի միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու» մասին օրենքի շրջանակներում հակաքայլեր կատարելու հնարավորությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան կողմը սա բացատրում էր նրանով, որ գազատարի կառուցումը ավելի կամրանդի Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից։

«Հյուսիսային հոսք-2» ծրագիրը, որի վրա պետք է ծախսվի մոտ 9,5 միլիարդ եվրո, նախատեսում է կառուցել գազատար խողովակների երկու գիծ՝ տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ։ Այսպես՝ ռուսական գազն, անցնելով Բալթիկ ծովով, պետք է հասնի մինչև Գերմանիա։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.