Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Պուտինի և Փաշինյանի միջև տեղի ունեցած կարճատև խոսակցությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում կարճատև խոսակցություն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկու երկրների ղեկավարների կարճատև շփման վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Վլադիմիր Պուտինը խոսակցություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել Երևան այցի հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել օպերատիվ, ընթացիկ թեմաների», - լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը մի քանի բառ էր փոխանակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ ՀՀ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում հաստատել էր տարածված լուրը և հավելել, որ դրա վերաբերյալ մանրամասներ կներկայացնի Երևան վերադառնալուց հետո։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.