Նախագահ Արմեն Սարգսյանն արձագանքել է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է, ուշադրությամբ հետևում է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին։ Նա հեռախոսազրույցներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին նախագահ Սարգսյանը կանդրադառնա Երեւան վերադառնալուն պես՝ նախաձեռնելով խորհրդակցություններ կառավարության եւ Ազգային ժողովի ղեկավարության հետ:

Նախագահը հորդորում է լինել զուսպ եւ հանդուրժողական միմյանց հանդեպ եւ համոզված է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է եւ պետք է հանգուցալուծել Սահմանադրության եւ օրենքների շրջանակում՝ բանակցության եւ երկխոսության ճանապարհով:

Միացյալ Նահանգներից Հանրապետության նախագահը կմեկնի Փարիզ՝ մասնակցելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողություններին։ 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.