Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերություններն արագորեն վերականգնվում են․ Լավրով

Ռուսաստանի Դաշնության և Եվրոպական երկրների միջև հարաբերություններն արագորեն վերակագնվում են, սակայն Եվրոպական Հանձնաժողովը գտնվում է այնպիսի պետությունների ազդեցության տակ, որոնք դեմ են Մոսկվայի հետ կապերի ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչպես գիտեք, այժմ ակտիվորեն վերականգնվում են մեր հարաբերությունները եվրոպական երկրների հետ։ Չեմ կարող նույնն ասել Եվրահանձնաժողովի մասին», - RT France, Paris Match և Figaro թերթերին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը դեռ գերին է այն բանի, «ինչն ընդունված է անվանել «համերաշխություն», «կոնսենսուս», երբ պետությունների փոքր խումբը, որը դեմ է Մոսկվայի հետ լավ հարաբերություններ հաստատելուն, ստիպում է մնացած բոլորին պահպանել շփման ցածր մակարդակը»։

«Ես համոզված եմ, որ Եվրոպական Միության ապագայի վերաբերյալ մեր երկխոսությունների ընթացքում արտահայտվող ազգային շահերը կապահովեն այն բարեփոխումները, որոնք մասին խոսում է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այն կարտահայտվի նաև կոնսենսուսով, այլ ոչ թե փոքրամասնությունը կկարողանա արգելափակել այն։ Փոխարենը կընտրվի միջին տարբերակ, և Եվրահանձնաժողովը Ռուսաստանի հետ հարաբերություններում չի հենվի նեգատիվ փոքրամասնության վրա։ Կարծում եմ՝ մենք հավերժ չենք տեսնի այն իրավիճակը, երբ ՌԴ-ի հետ Եվրամիության հարաբերությունները որոշում է Միությունից դուրս եկող պետությունը», - ավարտել է Լավրովը։

Աղբյուր՝  https://ria.ru/world/20181018/1530931545.html

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.