Ամերիկացի նահանգապետը խոստանում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի նահանգապետ Ֆիլիպ Մերֆին հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցությունը, որին ինքն անդամակցում է, նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ։ Այս մասին նահանգապետը խոսել է Handelsblatt թերթին տված հարցազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ իր կուսակիցները կարծում են, որ Վաշինգտոնի սահմանած հակառուսական պատժամիջոցները բավարար չեն, քանի որ դրանք ոչ մի ազդեցություն չեն ունեցել Մոսկվայի վրա։ Մերֆին նշել է, որ Դեմոկրատական կուսակցությունում տարածվել է տեսակետ, ըստ որի՝ Ռուսաստանը «շատ հեշտ է դուրս եկել այդ ամենի տակից»։

«Մենք միջոցներ կձեռնարկենք։ Դրանք կներառեն ոչ միայն դիվանագիտական նախաձեռնություններ, այլ նաև, իհարկե, պատժամիջոցներ», - ընդգծել է նահանգապետը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Կուրթ Վոլքերը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ պետք է սահմանի «ամիսը մեկ-երկու անգամ»։ Նա նշել էր, որ Միացյալ Նահանգներն այս հարցում սերտորեն համագործակցում է Եվրոպայի գործընկերների հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.