Ռուսաստանն, ի տարբերություն ԱՄՆ-ի, հավատարիմ է Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի դրույթներին․ Պեսկով

Ռուսաստանն, ի տարբերություն ԱՄՆ-ի, եղել և մնում է հավատարիմ Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին համաձայնագրի դրույթներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Դուք գիտեք, որ նախագահ Պուտինը բազմիցս կտրականապես հերքել է այն մեղադրանքները, թե Ռուսաստանն իբր խախտում է ՄՑՀՀՊ-ի դրույթները։ Ի պատասխան, մենք բավականին մասնագիտական կերպով տարբեր ապացույցներ հավաքեցինք, որ հենց ԱՄՆ-ն է խախտում պայմանագրի դրույթները՝ տեղադրելով հակահրթիռներ, որոնք ի վիճակի են լինել ոչ միայն կալանող, այլ նաև միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ հրթիռներ, որոնք ոչ այլ ինչ են, քան հենց միջին և ցածր հեռահարության հրթիռներ», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Թրամփի այն հայտարարությունը, որ հենց Ռուսաստանն է խախտում ՄՑՀՀՊ-ի դրութները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրենք չեն պատրաստվում հետևել Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի դրույթներին և ցանկանում են դուրս գալ դրանից, քանի որ Մոսկվան չի կատարում պայմանագրի պահանջները։

Թրամփը, մեկնաբանելով ՄՑՀՀՊ-ից դուրս գալու որոշումը, նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է զարգացնել իր զենքերը։

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռիբկովը հայտարարել է, որ պատրասվում է ՄՑՀՀՊ-ից Վաշինգտոնի դուրս գալու մասին մանրակրկիտ բացատրություններ ստանալ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնից, որն առաջիկա կիրակի այցելելու է Մոսկվա։

Աղբյուր՝  https://ria.ru/politics/20181022/1531177140.html

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.