Մակրոնն ափսոսանք է հայտնել, որ Բելգիայի իշխանությունները որոշել են գնել ամերիկյան կործանիչներ

Եվրոպական Eurofighter կործանիչներն ամերիկյան F-35-ով փոխարինելու մասին Բելգիայի իշխանությունների կայացրած որոշումը չի բխում Եվրոպական Միության ռազմավարական շահերից։ Այս մասին Ելիսեյան պալատում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ես խորը ափսոսանք եմ հայտնում Բրյուսելի կայացրած որոշման կապակցությամբ։ Ռազմավարական տեսանկյունից այդ որոշումը չի համապատասխանում եվրոպական շահերին։ Ես կարծում եմ, որ Եվրոպան չի կարող համարվել ինքնիշխան, եթե չի կարողանում ինքնուրույն պաշտպանվել», - ասել է Մակոնը։

Ֆրանսիայի նախագահը կարծում է նաև, որ նման ծրագրերն «առաջ են քաշում ազգայնականները»։

«Ազգայնականները մշտապես դեմ են հանդես գալիս եվրոպական որոշումներին։ Նրանք նախընտրում են ամերիկյան կամ ռուսական որոշումները», - շարունակել է Մակրոնը՝ նշելով, որ ինքն այնուամենայնիվ հարգանքով է վերաբերվում Բրյուսելի որոշմանը։

Ֆրանսիայի նախագահը խոստովանել է, որ չի կարող ազդել այն որոշումների վրա, որոնք կայացվել են իր իշխանության գալուց առաջ, սակայն հույս է հայտնել, որ այսուհետ ԵՄ-ն առաջնահերթությունը կտա եվրոպական ծրագրերին։

«Հույս ունեմ, որ ռազմավարական նման անկախությունը թույլ կտա իրականում մեծացնել եվրոպական ռազմաարյունաբերության հնարավորությունները», - ավարտել է Մակրոնը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.