Պայթյուն՝ Արխանգելսկում ԱԴԾ շենքի մոտ

Հզոր պայթյուն է որոտացել Արխանգելսկում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության վարչության շենքի մուտքի մոտ։ Այս մասին գրում  Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի Հակաահաբեկչական ազգային կոմիտեին։

Նշվում է, որ դեպքի հանգամանքները դեռ պարզվում են։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին ընթանում է օպերատիվ շտաբի նիստ։ Քիչ անց Արխանգելսկի շրջանի ղեկավարը հանդես կգա հայտարարությամբ։

Դեպքի վայրն այս պահին շրջափակված է։ Շենքում գտնվող մարդիկ տարհանվել են։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.