Սոմալիի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի, վիրավորվել է 58 մարդ։ Այս մասին տեղեկացնում է Xinhua գործակալությունը՝ հղում կատարելով ոստիկանության և առողջապահության նախարարության տվյալներին։ Ավելի վաղ հաղորդվում էր 39 զոհի մասին։

«Ավերակների տակ գտնվել են նոր դիակներ։ Այս պահին զոհերի թիվը հասել է 50-ի։ Այժմ մենք չենք կարող հստակ նշել, թե արդյոք էլի կան մարդիկ, որոնք մնացել են փլատակների տակ։ Մենք ամբողջ ուժով փնտրում ենք անհետ կորածներին», - լրատվականի հետ զրույցում ասել է ոստիկանության ներկայացուցիչը։

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնում էր, որ ահաբեկիչները պայթուցիկ նյութերով լցված մի քանի մեքենա են ուղարկել Մոգադիշոյի կենտրոնում գտնվող հյուրանոցի մոտ։

Տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունն արդեն ստանձնել է «Աշ Շաբաբ» ծայրահեղական խմբավորումը։

«Աշ Շաբաբ»-ը (երիտասարդ մոջահեդների շարժումը, - խմբ․) Սոմալիում հիմնված ծայրահեղական խմբավորում է։ Այն ակտիվորեն համագործակցում է «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման հետ։

«Աշ-Շաբաբը» զինված պայքար է մղում Սոմալիի իշխանությունների դեմ՝ խանգարելով ՄԱԿ-ի հումանիտար առաքելություններին։ 2008 թ․ ԱՄՆ-ը «Աշ-Շաբաբն» ընդգրկել է ահաբեկչական խմբավորումների ցանկում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.