Վաշինգտոնը կարող է կասեցնել «Հյուսիսային հոսք 2» նախագծի իրագործումը․ ԵՄ-ում ԱՄՆ դեսպան

Վաշինգտոնն ունի այն միջոցները, որոնցով կարող է կանգնեցնել «Հյուսիսային հոսք 2»  նախագծի իրականացումը։ Այս մասին հայտարարել է ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդը։

Նրա խոսքով՝ գազատարի կառուցման նախագիծն աշխարհաքաղաքական է և Եվրոպան դնելու է խոցելի դրության մեջ։

«Եթե եվրոպացիները խոցել են, ապա Միացյալ Նահանգները ևս դառնում է խոցելի։ Մենք չենք ցանկանում, որ ձմռանը գազն անջատվի ճգնաժամի պատճառով», - Բրյուսելում ունեցած ելույթի ժամանակ Վաշինգտոնի դիրքորոշումն այսպես է ներկայացրել դեսպանը։

«Եթե Եվրոպական Միությունը չհասկանա այդ տրամաբանությունը, ապա ԱՄՆ նախագահը կարող է օգտագործել մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները, որպեսզի կանգնեցնի այդ նախագծի կենսագործումը», - շարունակել է Սոնդլենդը։

«Հյուսիսային հոսք 2» ծրագիրը, որի վրա պետք է ծախսվի մոտ 9,5 միլիարդ եվրո, նախատեսում է կառուցել գազատար խողովակների երկու գիծ՝ տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ։ Այսպես՝ ռուսական գազն, անցնելով Բալթիկ ծովով, պետք է հասնի մինչև Գերմանիա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.