Մոսկվան սադրում է Եմենի և Աֆղանստանի ծայրահեղականներին․ ԱՄՆ պետքարտուղարություն

Ռուսաստանն իր քայլերով սադրում է Աֆղանստանի և Եմենի ծայրահեղական խմբավորումներին։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերի հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է պետքարտուղարության՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցերի համակարգող Նեյթան Սեյլսը։

Խորհրդարանականներից մեկը պետքարտուղարության ներկայացուցչին հարցեր է, թե արդյոք Ռուսաստանը ուղղակի կամ անուղղակի կերպով ազդում է Եմենի և Աֆղանստանի ծայրահեղականների վրա։ Ի պատասխան՝ Սեյլսն ասել է․ «Այո, Եմենում և Աֆղանստանում, այո»։

Նա իր խոսքերը հիմնավորող որևէ փաստ, սակայն, չի ներկայացրել․ սահմանափակվել է միայն՝ ասելով, որ Ռուսաստանն «Աֆղանստանում ունի պատմական շահեր»։

Ամերիկյան վարչակազմը Մոսկվային բազմիցս մեղադրել է աֆղանական «Թալիբան» շարժմանն աջակցություն ցույց տալու մեջ։ Հատկանշական է, որ այս մեղադրանքներն ապացուցող որևէ փաստ չի ներկայացվել։ Ռուսական կողմը բամզիցս հերքել է Վաշինգտոնի մեղադրանքները։

Այս տարվա հոկտեմբերին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի ղեկավար Պետր Պավելը լրագրողներին ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը տվյալներ չունի, որոնք կարող են ապացուցել, որ Մոսկվան զենք է տրամադրում թալիբներին։

Աղբյուր՝  https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5794331

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.