ՌԴ հատուկ ծառայությունները Տոմսկի շրջանում բացահայտել են ԻՊ-ին ֆինանսական աջակցություն ցույց տվող խմբի

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը և Քննչական կոմիտեն Տոմսկի շրջանում կասեցրել են մի խմբի գործունեություն, որն զբաղվում էր Իսլամական պետության համար ֆինանսական միջոցներ հավաքելով և ահաբեկչական խմբավորման համար ֆինանսական ծառայություններ մատուցելով։ Այս մասիկն գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ԱԴԾ հասարակայնության հետ կապերի վարչությանը։

«Ինչպես պարզվել է, խմբի անդամները Telegram-ի փակ մեսենջերներում տեղադրել են բանկային քարտերի տվյալներ, որպեսզի հնարավոր լինի փոխանցումներ կատարել Սիրիայում ԻՊ-ի կազմում կռվող ահաբեկիչների հաշվին», - հայտնել են Անվտանգության դաշնային ծառայությունում։

Զննությամբ հայտնաբերվել են բանկային քարտեր, կապի միջոցներ, ծայրահեղական գրականություն և այլ անձնական իրեր։

Ձերբակալված խմբի կազմում կան ՌԴ քաղաքացիներ, որոնք աջակցում են համաշխարհային իսլամական խալիֆաթի ստեղծման գաղափարին։ Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ ահաբեկչությանն օժանդակելու հատկանիշներով։ Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Հիշեցնենք, որ ԱԴԾ-ը նման մի խմբի ձերբակալել էր նաև այս տարվա մայիսին։ Խումբն ուներ 13 անդամ, որոնց մեծ մասը ՌԴ քաղաքացիներ էին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.