Brexit-ի հարցերով նախարարը հրաժարական է տվել

Brexit-ի հարցերով բրիտանացի նախարար Դոմինիկ Ռաաբը հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ չի կարող աջակցել ԵՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ վարչապետ Թերեզա Մեյի առաջարկներին։ Այս մասին Ռաաբը գրել է իր թվիթերյան էջում։

«Ես այսօր հրաժարական եմ տվել Brexit-ի հարցով նախարարի պաշտոնից։ Ես չեմ կարող մաքուր խղճով աջակցել այն պայմաններին, որոնք առաջարկվում են Եվրամիության հետ գործարքի համար», - գրել է Ռաաբը։

«Ես չեմ կարող ընդունել առաջարկվող գործարքը երկու պատճառով։ Առաջին՝ ես համոզված եմ, որ Հյուսիսային Իռլանդիայի համար առաջարկված կարգավորման ռեժիմը իրական վտանգ է ներկայացնում Միացյալ Թագավորության տարածքային ամբողջականության համար։ Երկրորդ՝ ես չեմ կարող աջակցել backstop համաձայնագրին, որը չունի ժամանակային սահմանափակում և ենթադրում է, որ ԵՄ կազմից դուրս գալու մեր հնարավորությունները կարող են սահմանափակվել Եվրամիության վետոյի իրավունքով», - գրել է նախարարը։

Նա նաև նշել է, որ ընդունելով առաջարկվող համաձայնագիրը՝ բրիտանական կառավարությունը չի կատարի 2017 թ․ ընտրություններից առաջ Պահպանողական կուսակցության տված խոստումները։

Բրիտանացի մասնագետների կարծիքով՝ Ռաաբի հրաժարականին կարող են հանգեցնել Մեյի կաբինետի ևս մի քանի աղմկահարույց հրաժարականներ, ինչը կարող է լրջորեն թուլացնել վարչապետի դիրքերը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.