Կրեմլը մեկնաբանել է «Հյուսիսային հոսք 2» ծրագրի վերաբերյալ Լեհաստանի վարչապետի հայտարարությունը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը անհաջող է համարել Լեհաստանի վարչապետի վերջին հայտարարությունը «Հյուսիսային հոսք 2» նախագծի մասին։

Ավելի վաղ Մատեուշ Մորավեցկին Համբուրգում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է սկսել ճնշում գործադրել Ուկրաինայի վրա գազատարի գործարկումից հետո։ Նրա խոսքով՝ Կիևի նկատմամբ «ռուսական սգրեսիան կարող է աճել», երբ ուկրաինական գազատար համակարգը դադարի Մոսկվայի համար չափազանց կարևոր նշանակություն ունենալ։

««Հյուսիսային հոսք 2»-ը առևտրային առումով կենսունակ և տնտեսապես հիմնավորված ծրագիր է։ Ընդ որում՝ այն տնտեսապես գրավիչ է ոչ միայն մատակարարի, այլ նաև Եվրոպայում այն ստացողի, հատկապես՝ Գերմանիայի համար», - ասել է Պեսկովը։

«Մենք հաճախ ենք այս ծրագրին ուղղված սպառնալիքներ լսում Միացյալ Նահանգներից։ Դա ոչ այլ ինչ է, քան անբարեխիղճ մրցակցության դրսևորում և ճնշման միջոցով Եվրոպային ամերիկյան ավել թանկ գազ մատակարարելու փորձ», - շարունակել է Կրեմլի մամուլի խոսնակը։

«Հյուսիսային հոսք 2» ծրագիրը նախատեսում է գազատարի կառուցում, որը կարող է Բալթիկ ծովի ռուսական ափերից տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ հասցնել մինչև Գերմանիա։ Գազատարի երկարությունը կազմելու է 1200 կիլոմետր։ Այս ծրագրին դեմ են մի քանի պետություններ, մասնավորապես՝ Ուկրաինան, որը վախենում է կորցնել ռուսական գազի տրանզիտից ստացվող եկամուտները, և ԱՄՆ-ը, որն էլ իր հերթին ցանկանում է Եվրոպա մատակարարել իր բնական գազը։

Աղբյուր՝  https://ria.ru/world/20181119/1533054949.html?referrer_block=index_main_1

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.