Պեսկովը խոսել է G20-ի գագաթնաժողովին Պուտինի գրաֆիկի մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքայի գրաֆիկը ուրբաթ և շաբաթ օրերի համար կազմված է, բառացիորեն, րոպեներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Պեկսովը․ գրում է Ռիա Նովոստի-ն։

«Ուրբաթ և շաբաթ օրերի համար նախագահի գրաֆիկը կազմված է րոպեներով՝ հաշվի առնելով նրա այցի երեք նպատակները և կարգավիճակը։ Առաջինն, իհարկե, Մեծ քսանյակի երկրների գագաթնաժողովին մասնակցելն է, երկրորդը՝ գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ և այլ ձևաչափերով հանդիպումներն են, իսկ երրորդը՝ պաշտոնական այցն է Արգենտինա, որը տեղի է ունենալու վերոնշյալ օրերին», - ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում տեղի է ունենալու Մեծ քսանյակի երկրների գագաթնաժողովը, որի շրջանակներում նախատեսված է նաև Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։

Ավելի վաղ, սակայն, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ այդ հանդիպումը կարող է չեղարկվել՝ կապված Կերչի նեղուցում նոյեմբերի 25-ին տեղի ունեցած միջադեպի հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.