ՌԴ հատուկ ծառայությունները Ստավրոպոլում ոչնչացրել են ԻՊ զինյալների

Ռուսական հատուկ ծառայությունները Ստավրոպոլում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների, որոնք կրակ էին բացել ուժայինների ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը։

«Պատասխան կրակով «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման անդամները ոչնչացվեցին։ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության շարքերում տուժածներ չկան» - ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Հարուցվել է քրեական գործ ահաբեկչություն նախապատրաստելու, ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու և ապօրինի զենք կրելու հատկանիշներով։

Ռիա Նովոստի-ի փոխանցմամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում ՌԴ հատուկ ծառայությունները կարողացել են կանխել շուրջ երկու տասնյակ ահաբեկչություն և ոչնչացնել ահաբեկչական փոքր խմբեր։

Նոյեմբերին Անվտանգության դաշնային ծառայությունը Տոմսկում կարողացել էր ձերբակալել ահաբեկչական խմբի, որը գումար էր հավաքում Իսլամական պետության համար

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.