Քաբուլում կառավարական համալիրի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում կառավարական համալիրի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի։ Այս մասին տեղեկացնում է Աֆղանստանի առողջապահության նախարարությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր 27 զոհի մասին։ Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ ևս 10 մարդ վիրավորվել է։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին Քաբուլում՝ հասարակական աշխատանքների նախարարության շենքում երեք պայթյուն էր որոտացել։ Պայթյուններից հետո զինված անձինք ներխուժել էին շենք և գերի վերցրել բազմաթիվ մարդկանց։

Ավելի ուշ Tolo News-ը հաղորդեց, որ երկրի հատուկ ծառայությունները կարողացել են ազատագրել շենքը՝ ոչնչացնելով երեք ահաբեկչի։

Հատկանշական է, որ երկրում գործող որևէ ծայրահեղական խմբավորում դեռ չի ստանձնել տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.